ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման արարողություններին՝ հայտնում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Պուտինի խոսնակին։
France Presse լրատվական գործակալությանը Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հստակ պատասխանել է. «Այո, նախագահը կթռչի Երևան»։ Նա ասել է, որ Պուտինը իր հայաստանցի գործընկերոջ հետ այս հարցը քննարկել է հեռախոսազրույցով։